Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 աճյուն:
Մատաղիսում փրկարարները հայտնաբերել են 3, Մարտունու շրջանի` Ադրբեջանի օկուպացրած տարածքից 4 աճյուն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։