Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այսօր Արցախի ՏԻՄ ընտրություններին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ճիշտ է համարում Արցախի վերադարձը հակամարտության կարգավորման բանակցային հարթակ
Նա նշել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, քանի որ տարիներ շարունակ Արցախի իշխանությունների կողմից բարձրացվել է այս հարցը որպես անհրաժեշտություն։
Նախարարը հավելել է, որ Արցախի վերադարձը կբարձրացնի նման հանդիպումների և ամբողջական կարգավորման գործընթացի արդյունավետությունը:
Նա նաև շեշտել է այն հանգամանքը, որ Արցախի վերադարձը առաջ չի քաշվել որպես Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսման նախապայման և երկկողմ հանդիպումները շարունակական բնույթ ունեն։
Մասիս Մայիլյանը հույս է հայտնում, որ մոտ ապագայում այս հանդիպումների շնորհիվ հարցը իր լուծումը կստանա։