ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշվում է, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն: