Սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշել է, որ ՀՀ կառավարության տրամադրած 2,9 միլիարդ դրամի մի մասն օգտագործվելու է առաջնագծում մշտական խմելու ջուր ունենալու, էլեկտրական հոսանքի գծերի վերակառուցման աշխատանքերի համար: Այս ծրագրերն իրագործվելու են ԱՀ Պաշտպանության բանակի կողմից:
ԱՀ քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է նաև, որ դրամական միջոցների մի մասն էլ ուղղվելու է ԱՀ Պաշտպանության բանակի զինվորական թոշակառուների և սպաների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով սպայական նոր շենքերի կառուցմանը, նաև բնակարաններ գնելուն:
Գործառույթն իրականացնելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը: