Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ին, Շուշի բնակավայրի շրջանում հրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև:
Փոխհրաձգությունը դադարեցվել է ռուս խաղաղապահների ջանքերով, տուժածներ չկան: Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,-նշվում է հաղորդագրության մեջ: