Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։