Քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել։
Նա տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը այժմ գտնվում է Թբիլիսիում՝ վաղ առավոտյան Վրաստանում տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած հայ քաղաքացիների առողջական վիճակի բարելավմանը նպաստելու և Հայաստան տեղափոխման հարցերի կարգավորման նպատակով։
Արսեն Թորոսյանը նշում է, որ վիրավորներից 3-ը վաղը առավոտյան կտեղափոխվեն Հայաստան, իսկ մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Նա տեղեկացնում է, որ տուժածների տեղափոխման հարցում դիտարկվում է սանավիացիայի օգտագործման տարբերակը։
Նախարարը հավելում է, որ հայ դիվանագետները, ԱՆ և ԱԻՆ մասնագետները ձեռնարկում են տուժածների կյանքը փրկելու և Հայաստան տեղափոխելու ուղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցառումները