Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 27-ի նիստում ընդունված որոշման՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքն այսուհետ կտրվի 0-18 տարեկան բոլոր երեխաներին: Ըստ այդմ, փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող մինչև 18 տարեկան շահառուների քանակը կավելանա մոտ 200,000 անձով:
Կընդլայնվեն նաև թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվող շահառուների ցանկը,ինչպես նաև ծառայությունների տեսակները, կավելանա նորագույն 15 և MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժմից օգտվող շահառուների ցանկը, իսկ նշված հզորությունից ցածր հզորություն ունեցող գծային արագացուցիչներով չարորակ նորագոյացությունների բուժումը պետական պատվերի շրջանակներում հասանելի կլինի ամբողջ բնակչության համար: