«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ Կոտայքի մարզպետարանը պարզաբանմամբ է հանդես եկել։
Մարզպետարանից մեկնաբանում են, որ մրցույթին մասնակցել է 7 անձ։ Մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը։