«Շատ բարդ է հիմնավորել, թե ինչու կառավարման խորհրդի անդամները պետք է լինեն 9-ը, այնպես, ինչպես բարդ է հիմնավորել, թե ինչու մեր պատգամավորների թիվը պետք է լինի այսքան: Հայաստանում ոչ միայն մասնավոր բուհերն են թվաքանակով անբնական շատ, այլև՝ պետական բուհերը: Մեր փոքրիկ հանրապետության համար այսքան բուհը «ճոխություն» է։ Մարդկանց խնդիր էլ կա»,- ԱԺ-ում նման կարծիք արտահայտեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին՝ ինչո՞ւ են բուհերի կառավարման խորհուրդները 9 հոգանոց կազմով, որտեղ գերակշռելու են լիազոր մարմնի և կառավարության ներկայացուցիչները։
Անի Սամսոնյանն էլ վրդովվեց՝ «Ասեք, տեսնենք, ո”ր բուհերն են ավելորդ»։
Մանրամասները՝ տեսանյութում