Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել են Թումո կենտրոն, որտեղ բավականին արդյունավետ հանդիպում են ունեցել Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Այցի ընթացքում քննարկվել են Արցախում իրականացվելիք Թումո ծրագրի զարգացմանն ուղղված առաջարկներ՝ մասնավորապես Արցախի երեք շրջաններում Թումո տուփեր տեղադրելու հարցը: Այն իրենից ներկայացնում է արբանյակային մինի կենտրոնների ցանց, որը հնարավորություն է տալիս քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում, հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով առաջիկայում ստեղծել Թումո տուփեր, որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ։