ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Աբու Դաբիում անցկացվող
IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսից տեսաուղերձների միջոցով մանրամասներ է հայտնել։ Նշենք, որ ցուցահանդեսին 14 հայկական ընկերություն է մասնակցում։
Նախօերին քննարկման առարկա էր դարձել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությունը, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը։
Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, մի շարք ձեռքբերումների մասին են հայտնել։
«Մոտ երեք կազմակերպությունների հետ ընդհանուր համաձայնության եկանք՝ ՀՀ-ում համատեղ արտադրություն ունենալու առումով։ Մեր գործարանի համար ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ այսօր համաձայնության եկանք «Урал Вагон Завод»-ի հետ։ Այդ ընկերության հետ Արմհայթեք ցուցահանդեսում հուշագիր ենք ստորագրելու։ Ռուսաստանի հետ համատեղ արտադրանք կունենանք»,-ասել է ներկայացուցիչներից մեկը։
Ականնների և ականորսիչների արտադրությամբ զբաղվող «Էլեկտրոն» ԲԲԸ ներկայացուցիչ Սերեյ Ջաղինյանն էլ հավելեց․
«Մեզ համար այս ցուցադրությունը շատ պատասխանատու էր, որովհետև կապեր ենք հաստատել մի շարք երկրների ներկայացուցիչների՝ Ֆրանսիացիների, ռուսների, ղազախների հետ։ Կնքել ենք պայմանագիր, որն ավելի կհստակեցվի Երևանում կայանալիք հանդիպումներին»։