Թուրքիան հիբրիդային հրթիռ է մշակել, որը նախատեսում է գործարկել դեպի Լուսին առաքելության համար։ Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել Է հանրապետության արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 9-ին ներկայացրել է ազգային տիեզերական ծրագիրը։
Նա առաջարկել է տիեզերք ուղարկել երկրի առաջին քաղաքացուն, կառուցել սեփական տիեզերակայանը և 2023 թվականի վերջին վայրէջքի սարք ուղարկել Լուսին։ Ավելի ուշ Վարանկը հայտարարել է, որ Անկարան բանակցություններ է վարում մի շարք երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ տիեզերքում համագործակցության շուրջ։