Ֆրանսիական բանակը փորձարկել է ամերիկյան Boston Dynamics ընկերության Spot ռոբոտին՝ զորավարժություններում հետախուզության համար։ Այս մասին հայտնում է tjournal.ru-ն։
Spot ռոբոտ շունն օգտագործել են երկօրյա զորավարժությունների ժամանակ։ Ռոբոտի հետ լուսանկարն իր թվիթերյան էջում հրապարակել է Սեն-Սիր ռազմական դպրոցը։ Ռոբոտին ստուգել են մի քանի սցենարներում, այդ թվում՝ գիշերային հարձակման։
Աղբյուրի համաձայն՝ ռոբոտներն ընթացքում սկսել են դանդաղ գործել, բայց, այնուամենայնիվ, ապահովել են զինվորների անվտանգությունը։ Spot-ների միջոցով դիտարկվել է նաև մասնաշենքի տեսախցիկների իրավիճակը։ Զինվորները, սակայն, բողոքել են Spot մարտկոցի լիցքից։
Spot ռոբոտն առաջին անգամ վաճառքի է հանվել 2020 թվականի հունիսին։ Spot-ի արժեքը կազմում է 74,5 հազար դոլար (39, 9 մլն դրամ)։