Ամերիկյան YouTube վիդեոհոսթինգը հունիսի 1-ից կարող է առանց իրավատերերի համաձայնության գովազդային հոլովակներ տեղադրել իր պլատֆորմում, նույնիսկ այն ալիքներում, որոնք չեն մտնում ընկերության գործընկերային ծրագրի մեջ: Այս մասին ուրբաթ հայտնել է Entrepreneur ամսագիրը՝ վկայակոչելով օգտատիրական համաձայնագրի կանոնների փոփոխության մասին նամակը, որն ուղարկվել է հարթակի օգտատերերին։
«YouTube-ն իրավունք ունի հարթակի վրա դրամայնացնել ցանկացած կոնտենտ, եւ գովազդը կարող է հայտնվել այն ալիքներում, որոնք չեն մտնում գործընկերային ծրագրի մեջ», – ասված է նոր կանոնների կետերից մեկում: Այս դեպքում, գովազդային ներդիրներով տեսահոլովակների ամբողջ եկամուտը կգնա ոչ թե ալիքներին, որոնք ոչ բավարար հայտնի են կամ չեն ձգտում շահույթ ստանալ իրենց բովանդակությունից, այլ կգնա YouTube-ի բյուջե։
Փոփոխությունը կարող է լրջորեն բարդացնել սկսնակների համար վիդեոբլոգերների միանալը YouTube-ի գործընկերային ծրագրին և, համապատասխանաբար, գովազդից եկամուտ ստանալը իրենց հոլովակներում, քանի որ նրանց համար դժվար կլինի հավաքել անհրաժեշտ 1000 բաժանորդ և 4 հազար ժամ դիտում իրենց ալիքներում:
Բացի այդ, նոր կանոնները կանդրադառնան նաեւ բովանդակության սպառողների վրա, որոնք, որպեսզի ազատվեն գովազդային հայտարարությունների մեծ քանակից, ստիպված կլինեն համաձայնել YouTube Premium վճարովի բաժանորդագրության ձեւակերպմանը, որը լիովին անջատում է գովազդը հարթակի հոլովակներում:
Պլատֆորմը ամերիկյան օգտատերերի համար փոփոխությունը գործում է դեռեւս 2020 թվականի նոյեմբերից:
Սա YouTube-ի սեփականատեր Ամերիկյան Google կորպորացիայի արդեն առաջին քայլը չէ, որը բարձրացնում է իր վիդեոհոսթինգի եկամտաբերությունը։ Մարտին ընկերությունը հայտնել էր, որ կարող է պարտավորեցնել տեսաբլոգերներին, որոնք հոլովակներ են ստեղծում իրեն պատկանող YouTube հարթակում, հարկ վճարել այն եկամուտների համար, որոնք ստացվում են ԱՄՆ-ի բնակիչների կողմից իրենց կոնտենտի դիտումից: Ինչպես պարզաբանել են ընկերությունում, նման միջոցն անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներքին եկամուտների ծառայության պահանջներին համապատասխանելու համար, որոնց համաձայն կորպորացիան պետք է « ԱՄՆ-ից դուրս հարկային տեղեկատվություն հավաքի իր կոնտենտը մոնետիզացնողներից» եւ «որոշ դեպքերում պահպանի հարկերը, եթե այդ ստեղծողները եկամուտ են ստանում ԱՄՆ-ի բնակիչներից»: