Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Իրանը պայմանավորվել են մինչև հունիսի 24-ը երկարացնել երկրի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ժամանակավոր տեխնիկական պայմանավորվածությունը, որի գործողության ժամկետն ավարտվել է մայիսի 23-ին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ ինքը երկարատև խորհրդակցություններ է անցկացրել Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որոնց արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ:
«Մենք պայմանավորվել ենք, առաջին հերթին, որ Թեհրանում տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկատվությունը պահպանվելու է և շարունակելու է գտնվել գործակալության պատասխանատու պահպանության ներքո ։ Երկրորդ, <…> ստուգման և մոնիտորինգի աշխատանքը, որի մասին մենք պայմանավորվել ենք, կշարունակվի նույն ձևով մեկ ամիս և կավարտվի 2021-ի հունիսի 24-ին: Սա այն է, ինչի մասին մենք պայմանավորվել ենք այսօր», – հայտարարել է Գրոսսին մամլո ասուլիսի ժամանակ։