Ռուսաստանում ստեղծվում է հատուկ ինտերնետ, որը դպրոցականների համար անվտանգ բովանդակություն է պարունակում: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ելույթ ունենալիս ասել է ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը. փոխանցում է vesti.ru-ն:
«Այսօր ստեղծվում է, այսպես կոչված, «սպիտակ» ինտերնետ դպրոցականների համար», – ասել է Կրավցովը:
Նրա խոսքով ՝ այնտեղ կան «բոլոր գործիքները, որոնք այսօր օգտագործում են դպրոցականները», այդ թվում ՝ սոցիալական ցանցերը: Նախարաը միաժամանակ շեշտել է, որ «բովանդակությունն» ու «արժեքները» ստուգված են:
«Մենք չենք գնում արգելքի ճանապարհով, – բացատրել է ԿԳՆ ղեկավարը, – մենք գնում ենք այն հնարավորությունների ճանապարհով, որոնք այսօր կարող է ապահովել թվային կրթական միջավայրը»:
Պաշտոնյան նշել է, որ այն ստեղծվել է ոչ թե ավանդական ուսուցման համակարգը փոխարինելու, այլ դրան աջակցելու համար: Օրինակ ՝ կրթության վարչությունն արդեն մշակույթի նախարարության հետ քննարկել է ֆիլմերի, թանգարանների և թատրոնների առցանց տարբերակների տեղադրման հարցը: