Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հակիրճ զրուցել է քաղաքային տրանսպորտի և գլխավոր ճարտարապետի ինստիտուտի շուրջ քննարկումների մասին։
Անդրադառնալով ՀՀ Գլխավոր ճարտարապետի պաշտոնի մասին հարցին՝ Հայկ Մարությանը նշել է, որ այդ պաշտոնը պետք է փոփոխությունների ենթարկվի։
«Ես ընդհանրապես մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի։ Կարող է լինել ոչ թե Երևանի գլխավոր ճարտարապետ, այլ մարմին, խորհուրդ»,- ասել է նա:
Քաղաքապետը՝ քաղաքային տրանսպորտի և գլխավոր ճարտարապետի ինստիտուտի շուրջ քննարկումների մասին
Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հակիրճ զրուցել է քաղաքային տրանսպորտի և գլխավոր ճարտարապետի ինստիտուտի շուրջ քննարկումների մասին։
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Понедельник, 14 сентября 2020 г.