Երևան քաղաքի Տերյան փողոցի վերջնամասում 8-ից մինչև 18 հարկ բարձրություն ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր են ուզում կառուցել։ Այս մասին գրում է Հետք-ը:
««Հետք»-ըքաղաքապետարանից ստացված նախագծման թույտվությունների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռենշին» ՍՊ ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն)։ Այս որոշման մեջ արդեն իսկ կառուցապատողի առաջարկով և քաղաքապետի որոշմամբ սահմանված է շենքերի քանակը, թույլատրելի բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման խտությունը և այլ պայմաններ։
Որոշման համաձայն՝ ընկերությունը կպատրաստի շենքերի մանրակրկիտ նախագիծը և կներկայացնի քաղաքապետարան։ Դրանից հետո նախագիծը կհամաձայնեցվի, և քաղաքապետը շինարարական թույլտվություն կամ կտրամադրի, կամ՝ ոչ։ Մինչ այդ գործընթացները տեղի կունենան, այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեցին բարձրահարկ համալիրների էսքիզային լուսանկարները։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2024 թվականին։
«Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի։ Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին (50/50 %–ներով)։ Արայիկ Կարապետյանը «Գլոբալ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետեր է, խորհրդի անդամ։ Էդուարդ Մարությանն էլ նույն վարկային կազմակերպության խորհրդի նախագահն է և նույնպես՝ ՈՒՎԿ-ի բաժնետեր։ Նյութը պատրաստելու ընթացքում «Զարգացման և ներդրումային ծրագրեր» ֆեյսբուքյան էջից հեռացվեցին էսքիզային նկարներն ու նկարագրությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: