Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և մայիսի 21-ի երեկոյան ժամերին հնարավոր են, մայիսի 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի ցերեկը, 19-ին ու 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մարզերի առանձին շրջաններում այսօր, մայիսի 21-ին կեսօրից հետո, 17-ի ցերեկը, իսկ մայիսի 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-ին ու 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ։