Մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 01-04-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հանրապետության տարածքում մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 01-02-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 31-ին, հունիսի 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: