Հուլիսի 13-18-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հուլիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 13-ին, 16-18-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում, 14-15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 16-18-ին՝ ցերեկն աստիճանաբար նույնքան կբարձրանա։