Երևան քաղաքում՝
Հուլիսի 31-ին, օգոստոսի 01-02-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ,
ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Oգոստոսի 03-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 31-ին ցերեկը, օգոստոսի 02-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 01-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից
հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Օգոստոսի 03-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ,
ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։