Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին շարունակում են արձագանքել համաշխարհային մեծության հայ հայտնիները:
Twitter-ի իր միկրոբլոգում հանրահայտ երգչուհի և դերասանուհի Շերը հայ օգտատիրոջ գրառումն է հրապարակել Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքի մասին՝ մեկնաբանելով տիրող իրավիճակը:
«Նրանք հայերին սպանել են դեռևս նախքան իմ այնտեղ լինելը: Մենք փակում ենք մեր աչքերը…Նրանք նավթ ունեն»,- գրել է Շերը: