Հայկական ԱԹՍ-ների մեծ մասը պատերազմ չուղարկվեց, 24news.am-ին նման կարծիք է հայտնել Հայկական ռազմարդյունաբերական համալիրի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը:
«Ընդհանուր առմամբ պաշտպանության նախարարությունը արտադրողներից չի գնել Հայաստանում արտադրված զենք՝ կարծելով, թե արտերկրի համանման զենքերն ավելի լավն են: Հայաստանը կարող էր պարծենալ անօդաչու թռչող սարքերի մշակման հաջողություններով, բայց ՊՆ-ն բավականաչափ քանակությամբ չպատվիրեց դրանցից: Գործի են դրվել բարձր տեխնոլոգիական շատ նախագծեր, որոնք թույլ կտային խուսափել նման կորուստներից»,-ասել է Ավետիք Քերոբյանը: