4-րդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին մարտական հերթապահության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կրման առանձնահատկությունների վերաբերյալ, տվել համապատասխան ցուցումներ։
Բարձր լեռնային գոտիներում, եղանակային բարդ պայմաններում, զինված ուժերի զինծառայողները շարունակում են պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև այս ամսվա վերջ, երբ կավարտվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքները՝ վերջնականորեն կհստակեցվեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում զորքերի տեղակայումը։