Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասին՝ ես, գեներալ Խաչատուրովը միանգամից ներկայացանք ՀՀ Պաշտպանության նախարարություն, բայց ՊՆ ղեկավարությունը մեզ չընդունեց։ Այս մասին ArmNews հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նշել է, որ սեպտեմբերի 28-ին ինքը որոշել է ինքնակամ մեկնել Արցախ՝ լսելով նաև Արցախի նախագահի կոչը։ «Ես ներկայացա Արայիկ Հարությունյանին, ում հետ խորհրդակցելուց հետո մեկնեցի հրամանատարկան կետ, 3 օր գտնվել եմ այնտեղ, փորձել եմ չխանգարելով՝ խորհրդատվություն տալ, նաև առաջարկություններ անել մարտական գործողությունների վարման ուղղությամբ»,-նշել է Օհանյանը։
Նա հայտնել է նաև, որ սեպտեմբերի 30-ին ինքը հակիրճ երզրակացություն է ներկայացրել Ջալալ Հարությունյանի։ «Բայց ի տարբերություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի, ես կանգնեցնելու առաջարկ չեմ ներկայացրել, այլ նշել եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ՀՀ իշխանությունների, ՊՆ-ի կողմից աջակցություն ցուցաբերվի ՊԲ-ին, պետք էր վերականգնել բանակցային գործընթացը, իսկ ՊԲ-ին էլ պետք է իրականացներ անհրաժեշտ արդյունավետ միջոցառումներ»։
Ըստ Օհանյանի՝ հետո հայտնի դարձավ, որ արգելվում է հրամանատարական կետ նախկին գեներալների մուտքը, որը կայացվել է Հայատանի իշխանությունների կողմից։
«Երբ մարտական գործողություններն ընթանում էին Շուշիի մերձակայքում, ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել նաև Շուշիի պաշտպանությանը՝ հատկապես աշխարհազորի ձևավորման հետ կապված։ Ես պաշտոնատար անձ չեմ։ Ես այդ ուղղությամբ կապ չեմ ունեցել նաև բանակի հրամանատարի հետ, ղեկավարել եմ աշխարհազորի գործողությունները»,-նշել է Օհանյանը։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ պատերազմի հիմնական սխալները եղել են օպերատիվ-ռազմավարական և օպերատիվ մարտավարական օղակներում։ «Բանակը չի պարտվել, պարտվել է պետությունը։ Գումարտակի հրամանատարները, սերժանտները հերոսաբար են կռվել»,-նշել է Օհանյանը և բերել բանակի 2014-16 թթ․-ի քննությունների օրինակները, երբ ՀՀ ԶՈՒ-երը մեծ հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներին։
Օհանյանը նշել է նաև, որ այսօրվա ղեկավարության հեռանալը անհրաժեշտություն է։ «Ռամական գործողությունների վարման ժամանակ տեղանքում աշխատանքները, զորքերի համալրման հետ կապված թերացումներ են եղել։ Մենք անգամ տեսել ենք, որ բավականին մեծ նահանջ ապահովված զինվորականներին հերոսի կոչում են տվել։ Եթե ասում ենք 30 հազար զորք կա, պետք է նրանց կյանքը փրկել, բայց ինչո՞ւ վերախմբավումներ չեն արվել։ Պաշտպանական բնագծերրը չեն ապահովվել, տեղի է ունեցել ճեղքում և ադրբեջանական զորքն առաջ է եկել»։