Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 16:00-ին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Նիստին ներկա լինելու համար հրավիրվել են նաև ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները։
Այս մասին հայտնում են մի շարք լրատվամիջոցներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել՝ ժամը 16։00-ին։ Նիստի օրակարգի ենթադրաբար երեկ Հադրութի շրջանում թշնամու կողմից ևս երկու գյուղի զավթման ծանր միջադեպն է և այսօրվա ԱԽ օրակարգում բացառապես անվտանգության հարցն է, թեև չի բացառվում, որ իշխանությունն անցնցում փոխանցելու հարցը քննարկվի։