Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է հասցրել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են 7 երկաթուղային վագոն։ Դրանք 300 խորանարդ մետր սղոցանյութեր են եւ ավտոկռունկային պլատֆորմեր»,-ասել են մամուլի ծառայությունից։
ԱԻՆ-ում նշել են, որ նյութերն արդեն տեղափոխվել են Ստեփանակերտ: Ավելի ուշ դրանք կբաշխվեն տարբեր շրջանների։
Սա հումանիտար օգնության երկրորդ մասն է, որը տեղափոխվել է երկաթուղով։ Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: