5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմն անցկացրել է նախապատրաստական աշխատանքներ։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ մինչ այս մարտական հերթապահության փոփոխություններ էին կատարվել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում։