ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով այս օրերին գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել է Հայաստան:
Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ այցելել է Արցախյան վերջին պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին:
«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղ»,- գրել է նա։