ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին և գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը ևս հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»։