Պաշտպանության նախարարությունը երկու զորամիավորումներում անցկացված հավաք- խորհրդակցության և կրակային պատրաստության պարապմունքի մասին հայտարարություն է տարածել։
Մասնավորապես, 4-րդ զորամիավորումում հավաք-խորհրդակցություն է եղել։
«Անձնակազմի հետ տարվող աշխատանքների բարելավման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի վերաբերյալ 4-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի հրամանատարների, ստորաբաժանումների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:
Զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշել է առկա թերություններն ու ծառայության որակի բարելավման համար առաջադրել նոր խնդիրներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Իսկ 2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։
«Մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և ստացել բարձր գնահատականներ»,-ասված է հաղորդագրության մեջ։