Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ Ջալալ Հարությունյանը Irakanum.am-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է իր դեմ կատարված մահափորձին:
Հարցին՝ հնարավոր համարում ե՞ք, որ հակառակորդն առանց ներքին տեղեկատվության ձեր տեղաշարժի մասին հստակ իմանար: Այլ կերպ ասած՝ Ձեզ ներսից դավաճանել ե՞ն, Ջ. Հարությունյանը պատասխանել է.
«Ես գտնում եմ, որ ոչ, քանի որ հակառակորդը մինչ այդ էլ էր խփում, բավականին ակտիվ էր օդում և ցամաքային տեղաշարժերի մասին ինֆորմացվում էր: Բունկերում նստելով և խրամատ դուրս չգալով հնարավոր չէր, առաջին անգամ չէ, որ ես դուրս եմ եկել, դա եղել է իմ 5-րդ այսպես ասած դաշտային ելքը՝ պատերազմի ժամանակ: Ուղղակի այդ ժամանակ ավելի ակտիվ են եղել, և որ գրում են, թե անվտանգությունը ապահովված չէր և այլն, ապա կասեմ, որ կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էր, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել»:
ՀԻշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ և նա հարցաքննվել է: