Արդյոք Ռուսաստանն աջակցե՞ց իր դաշնակից Հայաստանին, թե՞ ոչ։ Զենքի ձեռքբերման այլընտրանքային ի՞նչ շուկաների ուղղությամբ պետք է աշխատենք: Ի՞նչ հետևանք կարող են ունենալ ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիաները: Այս և այլ հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովի հետ։
–Պարոն Հարությունով, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր հարզացրույցում խոստովանել է, որ Հայաստանը չի հասցրել պատրաստվել հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ պատերազմին:
Այստեղ հարց է առաջանում՝ նման պատերազմ Ադրբեջանը վարեց դեռ 2016թ. ապրիլին, ինչո՞ւ գրեթե չորսուկես տարի անց էլ Հայաստանն անպատրաստ էր նման ռազմական գործողություններին։
-Այստեղ բազմաթիվ հարցեր կան։ Նախ, իրականության մեջ պատերազմների սերնդափոխությունը պայմանական է։ Կարող է լինել մարտական գործողություն, որտեղ կիրառվում են թե՛ վերջին սերնդի , թե՛ պարզունակ ռազմական տեխնիկա։ Ասել, որ ադրբեջանական կողմը լիարժեք կիրառել է այսպես կոչված նոր սերնդի պատերազմի հնարավորություններն, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Խնդիրը նրանում է, որ նոր սերնդի տեխնիկական պատերազմ կարող են կիրառել մի քանի երկրներ։ Իրենք կարողացել են կիրառել որոշ տարրեր, որոնք հատուկ են նոր սերնդի մարտական գործողություններին։ Հայկական կողմի մոտ այդ հնարավորությունները քիչ են եղել։ Մենք սպառազինության առումով զգալիորեն զիջել ենք իրենց։
2016 թվականից մինչև հիմա Ադրբեջանը բավականին ճանապարհ է անցել։ Այսինքն՝ իրենց հնարավորություններն ավելի են կատարելագործել։ Մեզ մոտ յդ գործընթացը պետք է ավելի շուտ սկսվեր, քանի որ սպառազինության սերնդափոխության, բանակի կատերալագործման համար մոտ 10 տարի է պետք։
Պարզվեց, որ ռազմական գործողությունների ընթացքում խնդիրներ են եղել, որոնք հինգերորդ սերնդի պատերազմի հետ կապ չեն ունեցել։ Չեն եղել անձնական պաշտպանության միջոցներ, չեն եղել քնապարկեր, անգամ կապի միջոցների հետ է խնդիր եղել։ Այս հարցերը լուրջ հետաքննության պետք է ենթարկվեն։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ երկար տարիներ տնտեսական առումով Հայաստանն Ադրբեջանին զիջել է։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Armenia Today- ի տեսանյութում․