Մոտոհրաձգային և հակատանկային ստորաբաժանումների զինծառայողների մարտական պատրաստության մակարդակի և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։
Զինծառայողները կատարել են ամրակցված զենքի և սպառազինության մարտական վիճակի բերման վարժություններ, հանձնել ստուգարքներ: Արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ տրվել են համապատասխան հրահանգներ։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ-ն։
«4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի ինժեներասակրավորային ստորաբաժանումների հրամանատարների մասնագիտական պատրաստվածությունն ամրապնդելու, տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարման և ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով փետրվարի 4-ից 6-ն անցկացվել են եռօրյա հավաքներ:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրների քննարկման նպատակով օրերս անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի ղեկավարությամբ։
Հավաքին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների պատասխանատուներ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, ինչպես նաև ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ։
Վերլուծվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության հետ կապված խնդիրներ, ներկայացվել դրանց լուծման ուղիները, որոնց կիրառումը կնպաստի հուսալի պահպանության իրականացմանը»,- հայտնում է ՊՆ-ն։