Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց երեխաներին են պահանջում։
Ծնողները նշեցին, որ իրենց այսօրվա պահանջը պատկան մարմիններին ու աշխարհին հետևյալն է․ «Թող տեսնեն ու խղճան, գոնե խղճան»։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նաև պահանջելով հանդիպումներ՝ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ։