ՀՀ պաշտպանության նախարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայատարարություն է տարածել, որում ասված է․
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակն ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:
Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին ժամը 16։00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։ Իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ։