Հինգերորդ զորամիավորման պահպանության գոտու ուղղություններից մեկում ապրիլի 1-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
«Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանին ներկայացվել են բարձր լեռնային տեղանքում ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, իրականացվող աշխատանքները։ Տեղազննման ընթացքում կատարվել են որոշակի ճշգրտումներ, նոր խնդիրների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- հայտնել է գերատեսչությունը։