Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև խաղաղապահ զորախմբի գործունեությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առկա իրավիճակին ու հեռանկարներին,-ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։
Ավելի վաղ Արտակ Դավթյանը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ: Նրանք քննարկել էին նաև հայ ռազմագերիներին վերադարձնելու և անհայտ կորածների որոնման հարցը։