Քիչ առաջ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից ժամկետային զինծառայողների ծնողներին մոտեցսվ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Նա ծնողներին հայտնեց, որ վարչապետի հետ մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել, որին ներկա են եղել ծնողների կողմից ընտրված մի քանի ներկայացուցիչներ։ Հանդիպումը փակ է եղել, տևել է շատ երկար։
Սակայն հաճախ եղել է, որ երբ արդյունքների մասին ընտրված ծնողները պատմել են մյուս ծնողներին, տեղի է ունեցել անհամաձայնություն։ Դրա համար էլ վարչապետը որոշել է հանդիպել բոլորի հետ, բայց այժմ մեկուսացած է՝ Մոսկվա մեկնելու կապակցությամբ։ Վերադառնալուն պես նա կկազմակերպի հանդիպում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ժամկետային զինծառայողների ծնողներին հուզող բոլոր հարցերին։