Ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը և շարունակելու է նույն ոգով գործել։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Նշվում է, որ մտքերի փոխանակության նախորդ փուլում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել բանակցությունների միջոցով սահմանային միջադեպը շուտափույթ կարգավորելու հարցում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրադրության կարգավորմանը և կշարունակի գործել նույն ոգով:
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները այս և այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: