Իրանական բանակը ռադիոէլեկտրոնային պայքարի լայնածավալ զորավարժություններ կանցկացնի, հաղորդում է Tasnim-ը:
Նշվում է, որ զորավարժությունները կսկսվեն մայիսի 25-ին և կընդգրկեն Իրանի տարածքի մեծ հատվածներ: Ինչպես հայտարարել է փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին, առաջիկա միջոցառումը կլինի «առավել գործնական» վարժանքները, ի տարբերում մյուս վարժանքների, որոնք անցկացրել են վերջին տարիներին:
Առաջիկա զորավարժությունների մասնակիցները, որոնց շտաբը տեղակայվելու է Սպահան կենտրոնական նահանգում, էլեկտրոնային պաշտպանության մարտավարություն կմշակեն ոչ մեծ ինքնաթիռներից և անօդաչու թռչող սարքերից, կմշակեն օդային որսումը և կիբեռպաշտպանությունը, ինչպես նաև կգնահատեն էլեկտրոնային ճնշման և թիրախների հայտնաբերման համակարգի աշխատանքը: