Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆն անդրադարձել է ՀՀ սահմանին Ադրբեջանի սադրանքներին, որի հետևանքով նաև հայ զինծառայող է զոհվել։
«Իրանն այս տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծման կողմնակից է, որի հիմքում են երկրների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավունքը։ Ցանկացած լարվածության սրացման հետևանքով եթե մարդիկ են զոհվում, դա մեզ մտահոգում է, և ցանկալի է, ինչքան հնարավոր է, արագ լուծվի այս հարցը»,-նշել է Զարիֆը։
Նա հայտնել է, որ այս հարցով նախօրեին հանգամանալից խոսել է Ադրբեջանի նախագահի հետ։ «Ես զգացի նրա մտայնությունը՝ նվազեցնելու այս լարվածությունը, խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու։ Ես նույնպես հետամուտ կլինեմ, որպեսզի նմանատիպ խոսակցություն ունենամ նաև ՀՀ վարչապետի հետ։ Այսօր նաև զրույց եմ ունեցել ԱԳ նախարարի հետ։ Մենք ցանկանում ենք աջակցել, որպեսզի այս հարցը խաղաղ լուծում ստանա»,-եզրափակել է իրանցի պաշտոնյան։