Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Արցախի հերոս, գեներալ-մայոր Արտուշ Տեր-Թադևոսյանի հուղարկավորության կազմակերպման և անցկացման ծախսերը: Որոշումն ընդունվել է մայիսի 27-ին կառավարության նիստում:
Այդ նպատակով երկրի պետական բյուջեից կհատկացվի 2,784.0 հազ. դրամ։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետությանը հատուկ ծառայություններ ունեցող քաղաքացիների հուղարկավորության ծախսերը փոխհատուցվում են վարչապետի որոշմամբ՝ պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին։
Արկադի Տեր-Թադեւոսյանին հուղարկավորեցին ապրիլի 3-ին Դավիթաշենի ընտանեկան գերեզմանատանը: Դա նրա կամքն էր: Նշենք, որ լեգենդար Կոմանդոսը մահացավ 82 տարեկանում մարտի 31-ին:
Արկադի Տեր-Թադեւոսյանն անգնահատելի ներդրում ունեցավ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման գործում: Նա շարունակեց օգտագործել իր գիտելիքներն ու հարուստ փորձը՝ որպես Պաշտպանության նախարարության կադրերի պատրաստման վարչության պետ, նախարարի օգնական։ Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Կարմիր դրոշի» շքանշանով, «Պատվո նշան» շքանշանով:
2009-ին հայրենիքի բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է «Արցախի հերոս» կոչում: