Այս պահին բանակցություններ են ընթանում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ գերեվարված վեց պայմանագրային զինծառայողներին վերադարձնելու գործընթացին։
«Մեր թիվ մեկ ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, նույնպես ամեն ջանք գործադրում է խնդիրն արագ հանգուցալուծելու համար»,-ասաց փոխնախարարը։
Դիտարկմանը՝ հայկական կողմին գերի չվերցնելու, չկրակելու, չպաշտպանվելու հրանահա՞նգ է տրված՝ փոխնախարարն արձագանքեց․ «Նման հրահանգ չի կարող տրվել»։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։