ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հանրային» հ/ը-ի եթերում, մեկնաբանելով ՀՀ սահմանին ստեղծված իրավիճակին և հայ զինվորների գերեվարմանը, մի քանի գործոններ է նշել. «Առաջին գործոնը քաղաքական է։ Ալիևը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից։ Մյուս գործոնը հոգեբանականն է, 30 տարվա ընթացքում Ադրբեջանը նվաստացած իրավիճակում էր»։
Ըստ Առաջին նախագահի՝ այն հոգեբանական վիճակը, որ հիմա Հայաստանում է, 30 տարի Ադրբեջանում էր տիրում։ «Ադրբեջանը 30 տարի պարտված լինելով՝ հոգեբանական շատ ծանր վիճակի մեջ էր ընկել։ Ալիևն իր ժողովրդին է դիմում դրանով՝ իր այդ հոգաբանական վիճակից դուրս գալու համար. նա պարտք էր իր ժողովրդին։ Նույն բանը, ինչ պահանջում է հայ ժողովուրդը հիմա Նիկոլից, նույն բանը 30 տարի շարունակ Ադրբեջանի ժողովուրդն էր պահանջում իր ղեկավարից»։