Տավուշի մարզում ադրբեջանական ոչ մի անկլավ չկա։ Այս մասին լրագրողներին ասել է մարզի նախկին ղեկավար, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով՝ այն սահմանը, որն այժմ գոյություն ունի, Հայաստանի պետական սահմանն է։ Չոբանյանն ընդգծել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը: «Դրա համար պետք է մի բան, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղում խոսքից գործի անցնի», – նշել է Չոբանյանը: