Հուլիսի 14-ին Երասխում ադրբեջանական զինուժի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհված պայմանագրային զինծառայողը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 38-ամյա Սամվել Ալավերդյյանն է։ Հայտնում է forrights.am-ը։
Հայաստանի ՊՆ-ն միջադեպի ողջ պատասխանատվությունը դրեց ադրբեջանական կողմի վրա։ Ադրբեջանը, որը ևս կորուստ ունեցավ՝ մեկ վիրավոր, մեղադրեց հայկական կողմին:
«Սակայն զոհված զինծառայողի տուն ոչ մի պաշտոնյա չգնաց, նրա հարազատների ձեռքը ոչ ոք չսեղմեց։ Հարազատներին ցավակցելու գնացին միայն զոհվածի ծառայակից ընկերները, զինկոմիսարիատի ներկայացուցիչները, ոստիկանության թաղայինը։
Երեկ Սամվել Ալավերդյանի դին հողին հանձնեցին։ Սամվելի դեռահաս որդին՝ Հայկը, հրաժարվում է ընդունել հոր մահը։ Նա սգո արարողություններին չի մասնակցել։ Մեր այցելության պահին և ողջ ընթացքում իր մահճակալից դուրս չեկավ։
Հայկը առաջինն է ընտանիքից կայքերում կարդացել պաշտպանության նախարարության ցավակցական հաղորդագրությունը հոր մահվան վերաբերյալ։
Զինծառայողի ընտանիքը կքած էր վարկերի տակ. նրանք օգնության կարիք ունեն»,-գրում է կայքը։