ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք հեռուստաընկերությունների հետ զրույցում հայտարարել է, որ գործող իշխանությունների կողմից որևէ քայլ չի տեսնում, որն ուղղված է բանակի վերականգնմանը։
«Չեմ տեսնում իշխանության կողմից որևէ քայլ, որ ուղղված է բանակի մարտունակության բարձրացմանը։ Տպավորությունն այնպիսին է, որ սա առաջնահերթություն չէ իշխանությունների համար։ Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում»,-նշել է նա։
«Բրավո»,-այսպես է արձագանքել Քոչարյանը պաշտպանության նոր նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանի հնարավոր նշանակմանը։ Ռ.Քոչարյանն նշել է, որ չի կարծում պետք է լուրջ վերաբերվել նման կարգի նշանակումներին, չի կարծում, որ դրանք լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են։